Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր

Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
10.05.2025 | 20:04

Նիկոլ հայադավը Պուտինի և Մոսկվայի ահից, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ Մեծ հաղթանակի 80-ամյա տարելիցին նվիրված զինվորական շքահանդեսին ու տոնակատարություններին ներկա լինելու համար, բայց որոշեց գնալ այնպես, որ դա հայերիս ու Հայաստանի համար չգնալուց էլ վատը լինի, հոգեկան մեծ ցավ պատճառի Հայրենական մեծ պատերազմի հայ և ոչ միայն հայ մասնակիցներին ու նրանց սերունդներին:

Չնայած հայերս Հայրենական մեծ պատերազմում ու Մեծ հաղթանակի նվաճման գործում ամենամեծ ներդրումն ունեցողներից մեկն ենք , (տես՝ նաև այստեղ ), միայն Խորհրդային Հայաստանից պատերազմին 300 000 հայ է մասնակցել, 200 000- ը՝ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում բնակվող հայերից, 100 000- ն էլ սփյուռքից, հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավը թույլ չի տվել, որ Հայկական բանակի ներկայացուցիչները մեկնեն Մոսկվա ու մասնակցեն Կարմիր հրապարակում Մեծ հաղթանակի 80- ամյակին նվիրված զորահանդեսին: Սա աննախադեպ, խայտառակ որոշում է, Հայաստանի և հայերիս դեմ ուղղված տմարդի քայլ:

Նիկոլը թող հերքի, ասի, որ այդ որոշումն ինքը չի կայացրել, այլ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող իր դրածո Սուրեն Պապիկյանը կամ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Դրանից, ըստ էության, բան չի փոխվում, և բացի այդ, բոլորն էլ հասկանում են, թե որոշումն իրականում ով է կայացրել:

Մայիսի 6- ին հրապարակված մեր «Լոնդոնն իր ծանր հրետանով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2» հոդվածում գրել էինք, որ Ըստ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների, Նիկոլն Էստոնիայում վերջերս փակ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Տալլինում ապրիլի վերջին կայացած հիշյալ հանդիպման ընթացքում նրանք Նիկոլի առջև շատ կոշտ կերպով դրել են՝ մայիսի 9- ին չպետք է գնաս Մոսկվա, թռար Մոսկվա, իմպիչմենտով կհեռացվես ու հետո Չաուշեսկու օրը կգցենք: Եվ, ահա, Նիկոլը թեև Պուտինի և Մոսկվայի ավելի մեծ ահից գնացել է Մոսկվա, սակայն, ինչպես արդեն այսօր պարզ դարձավ, որոշել է հնարավորինս մեղմել Մուրի և Քալընի զայրույթը՝ թույլ չտալով, որ Հայկական բանակի ներկայացուցիչները մեկնեն Մոսկվա ու մասնակցեն զորահանդեսին:

Կարելի է ասել, որ Նիկոլը երեկ Մոսկվայում ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Քալընի, Էրդողանի և Ալիևի ներկայացուցիչն էր: Չենք բացառում, որ Ալիևը վերջերս զանգահարած լինի Նիկոլին և ասած լինի՝ չհամարձակվե՛ս, մտքովդ անգամ չանցնի՛ Հայկական բանակի ներկայացուցիչներին ուղարկես Մոսկվա, մերոնք են այնտեղ լինելու, Հայաստանն ի՜նչ մի բանակ ունի, որ ուղարկես, ու չմոռանաս այդ բանակն աստիճանաբար կազմալուծելու ու խորհրդանշական դարձնելու մեր պայմանավորվածությունը:

Ֆեյսբուքի օգտատերերից Լիա Հարությունյանը ցավով արձագանքելով կատարվածին, իր էջում գրել է.

«ադրբեջանը, որ անգամ համեմատության մեջ չենք կարող դնել մեզ հետ, ուղարկել է իր զորամիավորումներին, իսկ այս չհայը՝ ոչ։

ալիևն էլ երևի սրան որպես իր ներկայացուցիչ էր ուղարկել։ Ողբամ մեզ։

Լավ է, որ պապիկս կենդանի չէ, թե չէ այսօր սիրտը կկանգներ՝ տեսնելով այս խայտառակությունը։

Ամոթ, հազար ամոթ մեզ։ Ոնց ենք մենք հանդուրժում այս թշնամուն»։

Որպես իր գրառման հետգրություն, Հարությունյանը հավելել է.

«Պատկերացնում եմ մեր Հայ վետերանների զգացողությունը, որոնք անհամբեր սպասում էին այս օրվան և մեր ներկայացուցիչների մուտքին հրապարակ։

Ներեք մեզ, եթե կարող եք…»:

Ֆեյսբուքի օգտատերերից մեկ ուրիշը՝ Հայկ Մովսիսյանը, կատարվածի առնչությամբ իր էջում գրել է .

«Բայց ցավոք այս փառահեղ անցյալից հետո Հայոց բանակը այս տարի չքայլեց Կարմիր հրապարակում, իսկ այդ ամենի պատճառը և մեղավորը մեկ անուն ունի՝ անցյալ ուրացող «մարդու» վաստակ՝ նիկոլ անողնաշար:

Հայազգի զինվորականների ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները՝ զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:

Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել հայ ժողովրդի 106 զավակ: Եվս 10 հայաստանցի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացաել են կրկնակի: Նելսոն Ստեփանյանի հաշվում կա 1700 մարտական թռիչք, թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ:

Եվս 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին…

Հայազգի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80000 հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:

Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը 4- րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: Ահա մի քանի անուններ` Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց Ալեքսանդրի, բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ- գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ- մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ- մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ հայազգի զինվորականներ, որոնցով այժմ էլ հպարտ է մեր ազգը»:

Ինչպե՞ս կարելի էր ուղերձ հղել Հայրենական մեծ պատերազմի 80- ամյակի առթիվ՝ «հայրենական» բառը չնշելով: Կասկած իսկ չունենք՝ ոչ թե անփութությամբ, այլ միտումնավոր կերպով: Եվ, կարծում ենք, սխալված չենք լինի մեր այն հետևությամբ, որ Կարմիր հրապարակում նստած փափախավորը ներքուստ հրճվում էր՝ տեսնելով, որ մեր (և ոչ թե իր…) Եռագույնը չի ծածանվում շքերթին:

Նիկոլը Մոսկվայում էր ոչ թե տոնին հոգեպես մասնակցելու և Հայրենական մեծ պատերազմում մեր ծնողների, պապերի ու տատերի, ԽՍՀՄ ձեռք բերած հաղթանակը շնորհավորելու, զոհվածների հիշատակը հարգելու, այլ Կրեմլում հանդիսավոր ճաշի հյուրերին տրված հյուրասիրությունից օգտվելու, որկրամոլի իր անհագ ախորժակով թառափի մսով լցոնված պելմենի, սև ու կարմիր խավիարներ, ծովախեցգետնով և ելակով աղցան, մինի բանջարեղենով պալտուսի ֆիլե, եղնիկի մսից և անտառային սնկերից մեդալիոն և այլ նրբախորտիկներ խժռելու, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմին որևէ հերոս չտված Ադրբեջանի ծածանվող դրոշին ծափ տալու համար:

Ճիշտ էր նկատել ընկերներիցս մեկը, որ Ալիևը չէր գնացել Մոսկվա, քանի որ դրա կարիքը չկար, Ադրբեջանի զորքերի ներկայացուցիչներին ողջունելու համար իր փոխարեն այնտեղ էր հենց նա՝ հայտնի փափախավորը, իրականում ում շնորհիվ այդ զորքերը ձեռք բերեցին իրենց հաղթանակը: Պատահական չէ, որ Կարմիր հրապարակում այսօրվա զորահանդեսը ներկայացնող «Ռոսիա 1» հեռուստաալիքի մեկնաբանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սկզբում, իբր շփոթմամբ, ներկայացրեց որպես Ադրբեջանի ղեկավար, ապա «շփոթմունքի» համար ձևականորեն ներողություն խնդրելով, ասաց, թե ով է նա:

Ռուսաստանում էլ շատ լավ գիտեն, թե ով է Նիկոլը, և սոսկ ժամանակավորապես են հանդուրժում նրան, իրենց դեմ Ուկրաինայի հետ և Ուկրաինայի միջոցով Արևմուտքի պատերազմում հաղթելուց հետո, կարծում ենք, շուռ կգան այստեղ ու կլինի համապատասխան վերաբերմունք… Ցասմամբ տոգորված, արդար հատուցման մեծագույն ձգտմամբ հայերս նույնպես սպասում ենք այդ պատերազմի հաղթական ավարտին:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ